Մեր Մասին

Մենք զբաղվում ենք սեփական այգիներում աճեցված մրգերից չրերի արտադրությամբ։ Պատրաստի արտադրանքը պահպանում է թարմ մրգի բոլոր օգտակար հատկությունները, բոլոր վիտամիններն ու հանքանյութերը: Չորացրած մրգերի նման բարձր բնութագրերը ձեռք են բերվում հատուկ սերտիֆիկացված սարքավորումներով առավելագույնս պիտանի նյութերի պահպանմամբ չորացման տեխնոլոգիայի միջոցով: Այգիներն ու արտադրությունը գտնվում են Արարատյան դաշտի էկոլոգիապես մաքուր և բարեբեր տարածաշրջանում։ Մեր մասնագետները մեր հետևողական հսկողությամբ զբաղվում են սկսած բերքի աճեցումից, մշակումից, բերքահավաքից, պահեստավորումից մինչև չրի արտադրություն և փաթեթավորում։ Այսպիսով, չրերի կյանքի ցիկլի բոլոր փուլերում վերահսկելով գործընթացը, մենք երաշխավորում ենք բարձր որակ և համապատասխանելիություն էկոլոգիապես մաքուր արտադրանքի բոլոր պահանջներին:
Մեր գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, գյուղ Ջրաշեն, Պարույր Սևակի 10: Մոտակայքում է Հյուսիս-Հարավ մայրուղին, ընդամենը 5 կմ հեռավորության վրա։

Սերտիֆիկատներ